Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ դարձավ Եվրոպայի չեմպիոն
Շախմատի կանանց աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նվաճեց Անթալիայում անցկացվող Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։
Նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչը սև ֆիգուրներով պարտության մատնեց իռլանդացի Տրիշա Կանյամարալային և 7,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մոտակա չորս հետապնդողները հետ են 1,5-ական միավոր։
Տղամարդկանց մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը նախավերջին տուրում սև ֆիգուրներով պարտվեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին, որը 7 միավորով միանձնյա առաջատարն է։ 6,5 միավորով միանձնյա երկրորդ տեղում է ռուսաստանցի Վոլոդար Մուրզինը։ Մամիկոն Ղարիբյանը 6 միավորով 3-5-րդ տեղերը։
Մինչև 16 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը նախավերջին տուրում սևերով պարտության մատնեց լեհ Յան Մալեկին և 6,5 միավորով բաժանում է առաջինից 5-րդ տեղերը։
News.am