ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Բալիում Լավրովի հոսպիտալացման մասին տեղեկությունները

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Բալիում հոսպիտալացնելու մասին տեղեկությունները։ Նա Բալի է մեկնել G20-ի գագաթաժողովին մասնակցելու համար։

«Մենք այստեղ Սերգեյ Վիկտորովիչի հետ Ինդոնեզիայում կարդում ենք լրահոսը և մեր աչքերին չենք հավատում. պարզվում է՝ նա հոսպիտալացվել է։ Սա արդեն, իհարկե, ֆեյքերի բարձրագույն պիլոտաժ է։ Դե հա, սպասեք, համաշխարհային էքսկլյուզիվ է»,- գրել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Թելեգրամ-ալիքում։

Ավելի վաղ AP-ը, վկայակոչելով ինդոնեզական պաշտոնյային, տեղեկացրել էր, որ Լավրովը հոսպիտալացվել է «սրտի խնդիրների պատճառով»։

News.am