Պապիկյանի փոխարեն լրագրողներին արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է իրավիճակը սահմանում, ինչպե՞ս կգնահատի, ինչին Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Մենք չենք գնահատում»։

 


Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ թշնամին Ջերմուկի ճանապարհային հատվածներում բունկերներ է կառուցում, Սուրեն Պապիկյանը չպատասխանեց:

Փոխարենը լրագրողներին արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. ««Այ սենց, որ առաջնագծում ծառայեիք, էնքան լավ կլիներ», - լրագրողներին ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակից մինչև Պաշտպանության հանձնաժողովի սենյակ Անդրանիկ Քոչարյանը փորձում էր կանխել Սուրեն Պապիկյանին լրագրողների կողմից ուղղվող հարցերը՝ մեկ նրանց հորդորելով մի կողմ գնալ, մեկ մեղադրելով, որ պատնեշ են կառուցել և թույլ չեն տալիս անցնել։

News.am