Բայդենն ու Ծինփինը Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեմ են հանդես եկել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովի հանդիպումից հետո Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեմ են հանդես եկել, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Նախագահ Բայդենը և նախագահ Սին վերահաստատել են իրենց համաձայնությունը, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է վարել և այն երբեք չի կարող հաղթել, ինչպես նաև ընդգծել են իրենց դիրքորոշումը Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման կամ կիրառման սպառնալիքի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Սպիտակ տան տեղեկատվությամբ՝ Բայդենը բարձրացրել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների և իբր միջուկային զենք կիրառելու «սպառնալիքների» հարցը։

News.am