Ռուս հետազոտողները կուսումնասիրեն ՀՀ-ում ապրող ռուսախոսների մշակույթն ու ավանդույթները

Հայաստանը հյուրընկալել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերության միջազգային հետազոտական արշավախմբին։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տունը։

«Ժամանակակից էթնոաշխարհ. Կովկասի հորիզոններ» նախագծի շրջանակներում հետազոտողներնուսումնասիրում են Կովկասի հետխորհրդային հանրապետություններում բնակվող ռուսախոսների մշակույթը, կյանքն ու ավանդույթները։

«Արշավախումբը կայցելի տարբեր համայնքներ` նյութեր հավաքելու համար ամեն տեղ կանգ առնելով 2-3 օր»,– ասված է հաղորդագրությունում։

Գիտնականները կայցելեն Մատենադարան, Լերմոնտովոյի և Ֆիոլետովոյի մոլոկանների դպրոցներ։

Հետազոտության արդյունքում Պենզայում և Վլադիկավկազում լուսանկարչական ցուցահանդեսներ կլինեն։

Sputnik Արմենիա