2022-11-14 20:08
Լրատվական գործակալություններ
Սի Ծինփինը Թայվանի հարցը «կարմիր գիծ» է անվանել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ Թայվանի հարցը «կարմիր գիծ» է անվանել Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, որը չի կարելի հատել, ասվում է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Թայվանի հարցը Չինաստանի հիմնարար շահերի միջուկն է, չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը, առաջին կարմիր գիծը, որը չի կարելի հատել»,- ասել է Ծինփինը։
News.am