Պաշտպան․ Պեմզաշենի սպանության գործով ձերբակալվածն իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի

Պեմզաշենում կնոջ և երկու անչափահաս երեխաների սպանության դեպքով ձերբակալված Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը համոզված է, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է կասկածյալ Արկադի Բարսեղյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունը։

«Առկա է հիմնավոր կասկածի բացակայությունը։ Նախաքննական մարմինը կարող էր ստուգել Արկադիի տված ցուցմունքի ալիբիները և համոզվել, որ նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապ չունի»,– հայտարարեց Մինասյանը։

Փաստաբանը հրաժարվեց պատասխանել մյուս հարցերին` հայտարարելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են։

Sputnik Արմենիա