Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԱՅՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի դիտարկմամբ՝ ընդդիմության՝ ԱԺ աշխատանքներին մասնակցությունը վերսկսելու որոշումը քաղաքական է և թելադրված է Հայաստանում ձևավորված քաղաքական իրողություններով:

Ըստ նրա՝ ընդդիմադիր երկու խմբակցություններում ընդգրկված են երիտասարդ ու լուրջ մարդիկ, վառ անհատականություններ, որոնք կուսակցական չեն և ունեն մասնագիտական բարձր որակավորում:

«Քաղաքական գրագետ հաշվարկի և ճիշտ վարքաբանության պարագայում նրանք կարող են ունենալ լավ քաղաքական հեռանկար:

Իմ խորին համոզմամբ, այս խորհրդարանն այլևս լեգիտիմ չէ, չի արտահայտում ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, ի զորու չէ քաղաքական առարկայական ու բովանդակային քննարկումների հարթակ լինել, հետևաբար, ունի կարճ կյանք:

Անկախ այդ որոշման նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքից, ես հարգում եմ ընդդիմադիր երկու խմբակցությունների այս որոշումը...», - Facebook-ի իր էջում գրել է Ղազինյանը:

Aysor.am