ՌԴ ՊՆ․ «Ռուսական հրթիռների» մասին հայտարարությունները սադրանք են
Լեհական ԶԼՄ-ների և պաշտոնյաների հայտարարությունները, թե Լեհաստանի Պշևոդուվ բնակավայրում իբր ռուսական հրթիռներ են ընկել, սադրանք են։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ուկրաինա-լեհական պետական սահմանի մոտ գտնվող թիրախներին ոչ մի հարված չի հասցվել ռուսական միջոցներով»,– ասված է հաղորդագրությունում։
ՊՆ-ն հավելել է, որ տեղական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում երևացող բեկորները կապ չունեն ռուսական սպառազինության հետ:
Հիշեցնենք` լեհական ZET ռադիոկայանը, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինային սահմանակից տարածքում երկու հրթիռ է ընկել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։
Ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով երկրի հետախուզական ծառայության անանուն աղբյուրին, հայտնել են, որ հրթիռները ռուսական են եղել։
Sputnik Արմենիա