ԶԼՄ․ Ստամբուլի հրդեհն առաջ է եկել ոչ թե մեկ, այլ մի քանի պայթյունների հետևանքով

Ստամբուլի Ֆաթիհ շրջանում հրդեհն առաջ է եկել ոչ թե մեկ, այլ մի քանի պայթյունների հետևանքով, ինչը խուճապի է մատնել բնակիչներին, ոստիկանությունն սկսել է հետաքննությունը, տեղեկացրել է Yeni Akit պարբերականը։

«Հրդեհն սկսվել է ավտոմեքենայում, անհայտ պատճառով, և տարածվել այլ փոխադրամիջոցներ։ Վեց ավտոմեքենա շարքից դուրս է եկել։ Միմյանց հաջորդած պայթյունների ձայները բնակչությանը խուճապի են մատնել»,- նշվել է հրապարակման մեջ։

Պարբերականը նշել է, որ հրշեջ բրիգադները մարել են կրակը, որը բարձրանում էր Կոջա Մուսթաֆա-փաշա փողոցում գտնվող ավտոմեքենաներից։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները սկսել են միջադեպի հետաքննությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի Ֆաթիհ շրջանում ավտոմեքենա է պայթել. կրակը տեղափոխվել է այլ ավտոմեքենաներ։

Պայթյունների ձայները շարունակվել են նաև հրդեհի բռնկումից հետո։ Կրակը տեղափոխվել է երեք մեքենա։ Հրշեջները կարողացել են մարել կրակը Կոջա Մուսթաֆա-փաշա փողոցում։ Պատահարի մանրամասների և տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։

News.am