2022-11-16 16:41
Լրատվական գործակալություններ
0
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ԲԱՆԱՁԵՎԻ ՍՏԱՏՈՒՍԸ ԿԱԽՎԱԾ Է ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ
Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտությունը հավաստող երկրներին ավելացավ ևս մեկը՝ Ֆրանսիան, ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։ Նա արցախցիներին առաջարկում է հենց իրենք հանդես գալ նախաձեռնությամբ։
«Անհարմար բան ստացվեց. Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտությունը հավաստող երկրներին ավելացավ ևս մեկը` Ֆրանսիան։ Թե ինչպիսին կլինի Ֆրանսիայի Սենատի բանաձևի ստատուսը` թղթե շերեփ, թե հաղթաթուղթ, կախված է նաև հայկական կողմից։ Բայց արցախցիներին կառաջարկեի, որ հենց իրենք հանդես գան նախաձեռնությամբ, քանզի սուբյեկտայնությամբ իրենք են օժտված», - գրել է նա։