2022-11-16 18:37
Լրատվական գործակալություններ
ԿՀՎ տնօրենը Կիև է այցելել
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը նախօրեին այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հետախուզության իր գործընկերների հետ, հաղորդում Է CNN-ը՝ հղում անելով պաշտոնատար անձանց:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Բեռնսն ԱՄՆ դեսպանատանն էր գտնվում ռուսական հրթիռային հարվածների ժամանակ։
Այցը տեղի է ունեցել ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինի՝ Անկարա կատարած այցից անմիջապես հետո։
Կիևում Բեռնսը քննարկել է ԱՄՆ-ի նախազգուշացումը, որը նա արել է Ռուսաստանի ԱՀԾ ղեկավարին՝ կապված միջուկային զենք չկիրառելու հետ, և հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։
News.am