Ադրբեջանը բողոք է հայտնել Ֆրանսիային

Ադրբեջանը բողոք է հայտնել Ֆրանսիային՝ կապված Սենատի բանաձևի ընդունման հետ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան «բողոքի նոտա են հանձնել՝ կապված 2022 թվականի նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ բանաձևի ընդունման»։

Նոյեմբերի 15-ի նիստում Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն բանաձև է ընդունել , որը ենթադրում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ՝ կապված Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետ։

News.am