2022-11-17 11:28
Լրատվական գործակալություններ
Անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավարևմտյան Իզեհ քաղաքի շուկայում
Անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգի Իզեհ քաղաքի շուկայում։
Առնվազն հինգ մարդ (երեխա, կին և երեք տղամարդ) զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ ահաբեկիչները կրակ են բացել քաղաքի կենտրոնական շուկայում, հայտնում է Mehr-ը։
Խուզեստանի նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալը հայտնել է, որ հարձակվողները երկու մոտոցիկլետով են եղել։ Նա հավելել է, որ վիրավորների թվում կան մի քանի ոստիկաններ՝ նշելով, որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։
News.am