Զապորոժիեում և Պավլոգրադում ոչնչացվել են Ուկրաինայի պաշտպանական գործարանների արտադրամասեր

Զապորոժիեում և Պավլոգրադում Ռուսաստանի հրթիռային հարվածներով խոցվել են ուկրաինական երկու պաշտպանական գործարանների արտադրամասերը, որոնք վառելիք և հրթիռային շարժիչներ էին արտադրում, ինչպես նաև էլեկտրոնիկա` ռազմական ռադիոտեղորոշիչ կայանների համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Բացի այդ, ռուս զինվորականները նախորդ մեկ օրում խոցել են ուկրաինական կառավարման կետ և կապի հանգույց են խոցել Խերսոնի մարզում։

Նշվում է նաև, որ մեկ օրում ռուս հրետանավորները ոչնչացրել են երկու ուկրաինական «Ուրագան» ՀԿՌՀ-ի մարտկոց և ամերիկյան արտադրության երկու AN/TPQ-50 հակաահաբեկչական պայքարի ռադիոտեղորոշիչ կայաններ:

ՊՆ ամփոփագրում ասվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն ուկրաինական երեք գրոհ է կանխել Դոնեցկի հարավային ուղղությամբ, ոչնչացվել է ավելի քան 60 զինվորական։

Նշվում է նաև, որ նացիստական ուկրաինական խմբավորումներից մեկի գրոհայինները վախեցնելու համար գնդակահարել են 81-րդ աերոմոբիլային ուկրաինական բրիգադի հինգ զինծառայողների, որոնք հրաժարվել են ենթարկվել հրամանատարությանը և մարտական առաջադրանքներ կատարել ԼԺՀ-ի Բելոգորովկա բնակավայրում:

Sputnik Արմենիա