2022-11-18 08:41
Լրատվական գործակալություններ
Նենսի Փելոսին լքում է Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լքում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Տեղեկությունը հայտնում է Brief տելեգրամ ալիքը։
Նենսի Փելոսին այս պաշտոնը զբաղեցրել է գրեթե 20 տարի։
Միաժամանակ Փելոսին թոշակի չի անցնում։ Նա պատրաստվում է շարունակել աշխատանքը Կոնգրեսում։
Sputnik Արմենիա