Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Բենի Գանցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բաքվի և Թել Ավիվի միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների շուրջ»,- ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Գանցը նշել է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա և երախտագիտություն է հայտնել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշման համար։

News.am