2022-11-21 19:56
Լրատվական գործակալություններ
Մնացական Մարտիրոսյանն ընտրվել է կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավոր
Բարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի ունեցավ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը, որին մասնակցող 10 հավակնորդից ընտրվել է 2 թեկնածու՝ Աննա Շիլաջյանը՝ 7 կողմ, 2 դեմ ձայնով, և Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով: Այս մասին հայտնում է ԲԴԽ-ն։
Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:
«Փաստինֆո»