2022-11-21 19:57
Լրատվական գործակալություններ
Զոհվածի ծնող․ Նիկոլ ու Աննա՝ միշտ Եռաբլուրում ամենավատ ձևով ենք ձեզ դիմավորելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մինչև այսօր գործի հետ կապված ոչ մի նորություն չունենք, ուզում ենք հասկանալ ընթացքը: Քննչական կոմիտեի շենքի մոտ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների և հարազատների ակցիայի ժամանակ ասաց հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:
«Դա լիներ պետական արարողակարգ, թե սեփական ու տնական, նախ պետք է հասկանանք ընդհանրապես խոսքն ինչի մասին է: Տենց անարգելով էդ ընկած տղերքի ծնողներին, ցանկացած արարողակարգ իր իմաստը կորցնում է: Ուղղակի իրենց համար պրինցիպներ կան, որ իրենց համար շատ կարևոր են:
Խոսքս ուղիղ ուղղում եմ Նիկոլին ու Աննային, ամենացածրախավ ու նվսատ ընտանիքին, չեմ վախենում էս բառերն ասելուց: Բոլոր էդ հատուկ օրերին, որ կուզեք արարողակարգ անել, իմացեք, որ միշտ այնտեղ սպասելու ենք ու ձեզ դիմավորելու ենք ամենավատ ձևով»:
Yerevan Today