Հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն կրկին հերքում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:35-14:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Sputnik Արմենիա