2022-11-23 09:28
Լրատվական գործակալություններ
Թուրքիան հարված է հասցրել միջազգային կոալիցիայի և սիրիացի քրդերի համատեղ բազայի ուղղությամբ
Թուրքիան անօդաչու սարքերի օգնությամբ հարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի և Սիրիական ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատների համատեղ բազայի ուղղությամբ, հաղորդում է Al Mayadeen-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սիրիական ժողովրդավարական ուժերը պահանջել են տեղի ունեցածն անհապաղ քննարկել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։
News.am