2022-11-23 09:30
Լրատվական գործակալություններ
Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Դիտարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով երեք երկրների նախկինում արված համատեղ հայտարարությունները։ Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
News.am