2022-11-23 11:08
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի վրա
Ադրբեջանցիները դարձյալ խախտել են հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ>,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն էլ հաղորդագրություն էր տարածել այն մասին` իբրև թե հայկական կողմը ժամը 22։15-01։15–ը կրակ է բացել Քարվաճառի ուղղությամբ։
Sputnik Արմենիա