2022-11-23 11:33
Լրատվական գործակալություններ
Պայթյուններ Երուսաղեմում. տուժել է առնվազն 18 մարդ
Այսօր Երուսաղեմում երկու պայթյուն է որոտացել։ Մեկը տեղի է ունեցել Կենտրոնական ավտոկայանի մոտ, երկրորդը՝ մոտակայքում գտնվող ավտոբուսում։ Այս մասին գրում է Jerusalem Post պարբերականը։
Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ ավտոբուսի մոտ պայուսակով ռումբ է տեղադրված եղել։ Պայթյունը հենց այդ ռումբի պատճառով է եղել։
Հայտնում են առնվազն 18 տուժածի մասին։ Երկու մարդ գտնվում է ծանր վիճակում։
Sputnik Արմենիա