2022-11-23 11:34
Լրատվական գործակալություններ
Թաթոյան․ Ադրբեջանի հանցավոր արարքները անհնարին են դարձրել քաղաքացիական բնակչության կյանքը
Ադրբեջանական հանցավոր արարքները անհնարին են դարձրել քաղաքացիական բնակչության կյանքը, մեկուսացման են ենթարկել բնակավայրեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը:
«Այս անգամ փաստեր Ներքին Հանդի, Սրաշենի, Կապանի Սյունիք օդանավակայանի հետ կապված` ոչ միայն ՀՀ տարածք հանցավոր ներխուժումներով, այլ իրենց անօրինական ներկայությամբ ՀՀ քաղաքների և գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին:
Ներկայում կազմվում է զեկույց»,-գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Արման Թաթոյանը հայտնել էր, որ Հիմնադրամի անդամներն այցելել են Սյունիքի մարզ փաստահավաք առաքելությամբ: