Իրանը հայտարարել է իսրայելցի գործակալների կողմից էլիտար զորամասերի գնդապետի սպանության մասին

Սիրիայում ռումբի պայթյունի հետևանքով, որը տեղադրել էին իսրայելցի գործակալները, զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) Օդատիեզերական ուժերի հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացրել է իրանական Mehr գործակալությունը՝ հղում կատարելով ԻՀՊԿ հանրային կապերի վարչությանը։

ԶԼՄ-ն նշել է, որ գնդապետ Դաուդ Ջաֆարին զոհվել է երեկ առավոտյան Դամասկոսի ճանապարհամերձ հատվածում, ռումբի պայթյունից։

News.am