2022-11-23 13:57
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ»․ 25 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՆ ԶԱՐԴԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երևանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Ծառայությունը մատուցելու է «Կոդդարտ գրուպ» ՍՊԸ-ն։ Զարդարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև դեկտեմբերի 4-ը ենթադրվում է՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթից մեկ օր առաջ։
Զարդարվելու է Մալաթիայի Երիտասարդության այգին․ կտեղադրվի տոնածառ, կլինեն դեկորատիվ նվերներ, լույսերի սյունաշար և այլն։ Իսկ Քանաքեռ- Զեյթուն շրջանի ամանորյա լուսավորության համար ծախսվելու է 7 մլն դրամ։ Ենթադրվում է, որ «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցները Մալաթիա կգնան, իսկ Քանաքեռ-Զեյթուն՝ ոչ»: