Իրանն իր հարևաններից որևէ մեկի հետ հարաբերությունները մյուս կողմի հաշվին չի կարգավորում

Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի հարևաններն են, և Թեհրանը երբեք մի կողմի հետ հարաբերությունները մյուս կողմի հաշվին չի կարգավորում։ Այս մասին լրագրողների հետ հրավիրված ասուլիսում ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է IRNA–ն։

«Կովկասում բոլոր դերակատարներին հստակ ասել ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի լուրջ արձագանքին է հանդիպելու»,–ասել է Աբդոլլահիանը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանի համապատասխան պաշտոնյաները Իրանին վստահեցրել են, որ աշխարհաքաղաքական փոփոխություն չի լինի, և նման մտահոգություն չպետք է լինի:

Արտգործնախարարը նաև հավելել է, որ հարևան որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքի նկատմամբ Իրանը որևէ նկրտում չունի։

Sputnik Արմենիա