2022-11-24 09:06
Լրատվական գործակալություններ
ՀԱՊԿ ՀԱԽ-ը որոշումների 15 նախագիծ է հաստատել
ՀԱՊԿ ՀԱԽ նիստում որոշումների 17 նախագիծ է քննարկվել։ 15-ի հարցում կոնսենսուս կա։ Այս մասին նեղ կազմով հանդիպման արդյունքներով հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, 2 նախագիծ ուղարկվել է լրամշակման։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ նիստի մասնակիցները ՀԱՊԿ պաշտոնաթող գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ առաջին աստիճանի պատվո շքանշանով պարգևատրելու որոշում են կայացրել։
Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր կազմակերպությունում նախագահությունը հանձնում է Բելառուսին։
News.am