2022-11-24 13:48
Լրատվական գործակալություններ
0
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ․ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԵՄ ԵՐԿՐՆԵՐ ՃԱՄՓՈՐԴԵՆ ԱՌԱՆՑ ՇԵՆԳԵՆՅԱՆ ՎԻԶԱՆԵՐԻ
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ շեշտել է Շենգենյան գոտու երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքն ազատականացնելու անհրաժեշտությունը:
«Այսօր լրանում է EU CEPA համաձայնագրի 5 տարին: Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը:
Գնդակը ԵՄ դաշտում է, որպեսզի այդ որոշումը օր առաջ կայացնեն:
Հույս ունեմ, որ մեր գործադրած ջանքերի շնորհիվ 2023 թ. կհասնենք նաև այդ կարևոր հանգրվանին»,- գրել է Մարուքյանը: