Հայկական եռագույնը բարձրացվել է Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա

Այսօրվանից Ստրասբուրգի (Ֆրանսիա) քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչությունը։

«Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խորհրդանշական այս քայլը նախատեսված է եղել Ստրասբուրգի քաղաքային խորհուրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման և նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին։

Sputnik Արմենիա