Ռուսաստանում ԼԳԲՏ, մանկապղծության և սեռափոխության պրոպագանդան արգելող օրենք են ընդունել
Հինգշաբթի ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է ոչ ավանդական սեռական հարաբերությունների, մանկապղծության պրոպագանդան և սեռը փոխելու ցանկություն առաջացնող տեղեկատվությունն արգելող օրինագիծ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթով արգելվում է ԶԼՄ-ում, համացանցում, գովազդում, գրականութունում և կինոյում տարածել ԼԳԲՏ-ի մասին տեղեկատվություն, ինչպես նաև պրոպագանդել ոչ ավանդական սեռական հարաբերությունները, մանկապղծությունը։
Բացի այդ արգելք է սահմանվում ֆիլմին վարձույթի վկայական տրամադրելու հարցում, եթե այն պարունակում է նյութեր, որոնք պրոպագանդում են ոչ ավանդական սեռական հարաբերություններ և նախասիրություններ։
Փաստաթուղթը նախատեսում է նաև մեխանիզմի ներդրում, որը սահմանափակում է երեխաների հասանելիությունը վճարովի ծառայություններում ԼԳԲՏ տեղեկություններ լսելու կամ դիտելու համար:
Բացի այդ, նախատեսվում է արգելել ապրանքների վաճառքը, այդ թվում՝ ներմուծվող, որոնք պարունակում են վարչական կամ քրեական պատասխանատվություն նախատեսող տեղեկատվություն տարածում։
Նաև «Երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքը լրացվում է ոչ ավանդական սեռական հարաբերությունների, մանկապղծության և երեխաներին սեռը փոխելու ցանկություն առաջացնող հոդվածով:
News.am