Հակոբ Արշակյանն առարկություն է ներկայացրել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն առարկություններ է ներկայացրել «Կենսաբանական (մանրէաբանական) և տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

«Բարձրացված առարկություններն ու առաջարկները որոշվել է քննարկել լրացուցիչ` մինչևՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը»,– ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ այսօր առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հանձնարարականների նախագիծը:

Հաջորդ արտահերթ նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։

Sputnik Արմենիա