2022-11-25 12:38
Լրատվական գործակալություններ
Ալիև․ Չեմ կարծում, որ Հայաստանն ընդունակ է արգելափակել այդ միջանցքը
Բաքվում ընթացող միջազգային համաժողովի իր ելույթում Ադրբեջանի նախագահը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային. «Ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ մենք քննարկել ենք Զանգեզուրի միջանցքը:
Չեմ կարծում, որ Հայաստանն ընդունակ է արգելափակել այդ միջանցքը: Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ: Այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, ընդհակառակը, ի շահ շահագրգիռ կողմերի են»,- ասել է նա:
Mamul.am