Երևանում ընթանում է «Խաղաղության» համաձայնագիր» խորագրով համաժողով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Համախմբում» նախաձեռնությունը «Խաղաղության» համաձայնագիր. սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողով է անցկացնում։

 


«Համախմբում» նախաձեռնության խորհուրդի անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց՝ թեև խաղաղության պայմանագրի նախագիծ չկա, սակայն որոշակի է, որ շրջանցված է Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը։

Բանախոսներն են՝ իրավագիտության դոկտոր–պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, իրավագիտության թեկնածու Տարոն Սիմոնյանը և Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

News.am