2022-11-28 12:26
Լրատվական գործակալություններ
Մարուքյան․ Եռակողմ հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ»-ը հիշատակվում է 5 անգամ
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Բաքվի վերջին հայտարարություններին՝ ուղղված ՌԴ խաղաղապահներին.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին խնդրել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։
Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Իլհամ Ալիևը հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ»,– Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։
Verelq.am