Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ․ ՀԱՏՈՒԿ ԸՆԴԳԾԵՄ, ԴԱԺԱՆ ԾԵԾԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼՈՒ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Լոռու մարզում պարեկները, որոնք շատ ավելի են վաստակում, քան սահման պահող զինվորականները, նախ վիրավորել են, կոպտել, ապա դաժան ծեծի ենթարկել երկու եղբայրների և նրանցից մեկի 17 տարեկան որդուն, պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Ընդ որում, տուժողների վկայությամբ ծեծին մասնակցել են ոհմակով` մոտ քսան հոգով։
Հատուկ ընդգծեմ, դաժան ծեծը տեղի է ունեցել նիկոլի համար անվտանգ ճանապարհ բացելու շրջանակներում։
Հիշեցնեմ նաև, որ նիկոլի ավտոշարասյունը, բառիս բուն իմաստով, ամիսներ առաջ Երևանի կենտրոնում սպանեց մի հղի կնոջ` Սոնա Մնացականյանին։
Հիմա հարց` ո՞ւր են, որտե՞ղ են քաղակտիվիստները, մարդու իրավունքների պաշտպանները, միջազգային տարատեսակ կառույցները, որոնք անդադար աղմկում, բողոքում, պահանջում էին, երբ մի պուրակում ծառ էին կտրում կամ կրպակ տեղադրում, գունավորված մազերով մի կնոջ պարզապես հրավիրում ոստիկանություն...
Ո՞ւր եք, որ կամ ո՞ւմ ծակն եք մտել։