2022-11-29 16:03
Լրատվական գործակալություններ
0
Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԵՄ-Ի ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ Է
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերլուծել է, թե ինչն է իրականում կարևոր այս պահին Եվրամիության համար՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի վերջին հայտարարությունը:
«Հե՜յ, միամիտ հայե՜ր։
Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելու՞։
Բանակցողին փոխելու՞։
Զենք գտնելու՞։
Առաջնագիծն ամրացնելո՞ւ։
ԵՄ-ի կողմից ադրբեջանական սադրանքները արձանագրելո՞ւ և արձագանքելո՞ւ։
Ալիևի նկատմամբ եվրոպական սանկցիաներ կիրառելո՞ւ։
Հայ ռազմագերիներին ացատելո՞ւ։
Ադրբեջանական զորքը մեր տարածքից դուրս շպրտելու՞։
Չէ, գժուկներ։
Ըստ տիկին Վիկտորինի, հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու։
Հ.Գ. Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք…»,- գրել է Աշոտյանը: