Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐՈՐԴ ԲՆԱԿԻՉՆ ԱՂՔԱՏ Է

Տարեսկզբից Հայաստան է ժամանել ավելի քան 300 հազար քաղաքացի Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից։ Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նրա գնահատմամբ՝ դա Հայաստանի ընդհանուր բնակչության 10 տոկոսն է։ Դա չի կարող չազդել և չապահովել երկնիշ աճ և չազդել հարկային եկամուտների աճի վրա։

«Ի վիճակի՞ ենք արդյոք նման պայմաններում նվազեցնել աղքատության մակարդակը։ Տարեվերջին աղքատության մակարդակը հասնում է 42 տոկոսի։ Սա սարսափելի է: Մարդիկ քնում են գետնին։ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ մարդ աղքատ է»,-նշեց Մանասերյանը։

Նա տեղեկացրեց, որ աղքատության մակարդակի հակառեկորդը պատկանում է Շիրակի մարզին, որտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսը։

«Կարելի էր գովել բյուջեն, եթե այն խթաներ զբաղվածությունը, կրճատեր գործազրկությունը, որակյալ կադրեր պատրաստեր տնտեսության համար»,-հավելեց տնտեագետը։

News.am