«Հայաստան» խմբակցությունում ովքե՞ր կփոխարինեն մանդատից հրաժարված պատգամավորներին
«Հայաստան» խմբակցության ևս երեք պատգամավոր՝ Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանն այսօր հայտարարեցին մանդատը վայր դնելու մասին: Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել նաև Արամ Վարդևանյանը: Հետևապես նրանց փոխարեն խորհրդարան կգնան նոր անձինք։
«Փաստինֆո»-ն գրել էր, որ դաշինքում հաջորդ համարները Ռիմա Ղազարյանն ու ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն են: Վերջինս
«Փաստինֆո»-ին հայտնել էր, ոչ դեռ որոշում չունի՝ մանդատը վերցնելու վերաբերյալ, իսկ Ռիմա Ղազարյանի հետ չէր հաջողվել կապ հաստատել:
Դաշինքի ցուցակում հաջորդ համարներն են Մհեր Սահակյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Ռոբերտ Հայրապետյանը: Նկատենք, որ վերջինս հանդիսանում «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, իսկ կուսակցությունն այսօր հայտարարել էր խորհրդարանում իր գործունեությունը դադարեցնելու որոշման մասին։
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ դաշնակցական Մհեր Սահակյանը վաղը հանդես կգա հայտարարությամբ և կհայտնի՝ վերցնում է մանդատը, թե՝ ոչ:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ «Փաստինֆո»-ին ասաց, որ երբ իր մանդատը վերցնելու հերթը հասնի , այդ ժամանակ էլ դիրքորոշում կհայտնի:
Սայադ Շիրինյանը ևս ասաց, որոշում կկայացնի այն ժամանակ, երբ իր՝ մանդատը վերցնելու հերթը գա.
«Խոսել մի բանի մասին, որը դեռ իրականություն չէ, ճիշտ չեմ համարում»,-հավելեց նա: