Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի գործառնությունները կիրականացվեն նաև այլ մաքսատներում

Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները ժամանակավորապես կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«Մինչև 2023թ-ի փետրվարի 1-ը ներառյալ Բագրատաշենի անցումային կետով տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները հայտարարատուի ցանկությամբ կարող են իրականացվել նաև ՀՀ ՊԵԿ–ի Արևելյան մաքսատուն-վարչությունում»,– ասված է հաղորդագրությունում:

Իսկ մինչև 2022թ-ի դեկտեմբերի 1-ը նույն անցակետի մաքսային գործառնությունները կկատարվեն ՀՀ ՊԵԿ–ի Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն–վարչությունում:

Ինչ վերաբերում է Գոգավանի անցումային կետով ներմուծվող տրանսպորտային միջոցներին, ապա դրանց մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաև ՀՀ ՊԵԿ–իԵրևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն–վարչությունում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023թ-ի փետրվարի 1-ը։

Sputnik Արմենիա