2022-11-30 18:33
Լրատվական գործակալություններ
0
Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՊՆ-ից, տարածված հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ի ժամը 14։40-ից ժամը 15։50-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: