Արայիկ Հարությունյանը ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 30-ին ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին՝ պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Փաստաբանական պալատի hանրային գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը կարևորել է փաստաբանության ինստիտուտի կայացումն Արցախում ՝որպես քաղաքացիների շահերի պաշտպանության կարևոր օղակի:

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի: