ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ԱԿՑԻԱ 10000 ԴՐԱՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 300-ՐԴ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար: Ակցիայի շրջանակներում բանկը 10000 դրամ բոնուս կվճարի յուրաքանչյուր 300-րդ հաճախորդին, ով կփոխանցի կամ կստանա գումար արագ դրամական փոխանցումների համակարգերից որևէ մեկով:
«Բոնուսը տրվում է հաճախորդին փոխանցումը կատարելու պահին: Համակարգն ավտոմատ որոշում է յուրաքանչյուր 300-րդ շահողին սպասարկման ողջ ցանցում: Ակցիան դարձել է ավանդական, այն անցկացվում է 10-րդ տարին անընդմեջ և լինելու է երկարաժամկետ՝ հաշվի առնելով Արդշինբանկի հաճախորդների կողմից շատ դրական արձագանքները: Ի վերջո, մեր հաճախորդների համար այն հաճելի անակնկալ ունենալու հնարավորություն է, իսկ Արդշինբանկի համար հաճախորդների հավատարմությունն ամրապնդելու ծրագիր՝ մշտապես կատարելագործելով և զարգացնելով բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը»,- մեկնաբանեց Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը։
Արագ դրամական փոխանցումներ իրականացնող հաճախորդներին Արդշինբանկը 63 մասնաճյուղերում առաջարկում է օգտվել MoneyTun, Intel Express, MoneyGram, Unistream և Ria միջազգային դրամական փոխանցումների համակարգերից, իսկ պարբերաբար դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները հնարավորություն ունեն գումար ստանալ առանց բանկ այցելելու՝ բանկի պաշտոնական կայքի կամ Արդշինբանկ մոբայլ հավելվածի միջոցով՝ անմիջապես Արդշինբանկի իրենց քարտին: Փոխանցման գումարը փոխարկելիս կիրառվում է արտոնյալ փոխարժեք:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: