Կոտայքի մարզում ինքնաթիռ է ընկել. տեղում 2 այրված դի են հայտնաբերել

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել է և բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այդ մասին տեղեկություն է ստացել ժամը 14։20-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

«Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ ԱԻՆ–ի ` հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։

Sputnik Արմենիա