ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Գրինևիչը

ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Բելառուսի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱՊԿ պաշտոնական էջում։

Գրինևիչը ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստում, որ կայացել է այսօր։

«Քանի որ ՀԱՊԿ նախագահությունը 2022-2023 թթ.–ին փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը, ռոտացիայի կարգով մշտական խորհրդի նախագահ է ընտրվել ՀԱՊԿ–ում Բելառուսի մշտական և լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը»,– ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը նրան է հանձնել ՀԱՊԿ մշտական խորհրդում որոշման ընդունումը խորհրդանշող նախագահի փայտե մուրճը։

Բիագովին շնորհակալություն են հայտնել 2021-2022 թթ.–ին կազմակերպության մշտական խորհրդի նախագահի պաշտոնում արդյունավետ և կառուցողական աշխատանքի համար։

Sputnik Արմենիա