Էմանուել Մակրոն. Դաշնակիցները չպետք է ուկրաինացիներին մղեն Ռուսաստանի հետ փոխզիջման
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարծում, որ դաշնակիցները չպետք է ուկրաինացիներին մղեն Ռուսաստանի հետ փոխզիջման, որը «անընդունելի կլիներ նրանց համար»։
«Մենք երբեք փոխզիջման կոչ չենք անի ուկրաինացիներին, որն անընդունելի է նրանց համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ Վաշինգտոնում ԱՄՆ գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով պատերազմի հնարավոր ավարտի մասին հարցին։
«Եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, մենք պետք է հարգենք ուկրաինացիներին, որպեսզի նրանք որոշեն այն պահն ու պայմանները, որոնց դեպքում նրանք կբանակցեն իրենց տարածքի և իրենց ապագայի շուրջ»,- հավելել է Մակրոնը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ի աջակցությունը՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ Ուկրաինային ռազմական զենք տրամադրելու առումով, կարևոր է ոչ միայն հարձակման ենթարկված երկրի, այլև ամբողջ Եվրոպայի համար։
«Որովհետև, եթե մենք կարծում ենք, որ կարող ենք հրաժարվել երկրից և հրաժարվել այդ սկզբունքներն ամբողջությամբ պահպանելուց, դա նշանակում է, որ այս աշխարհում որևէ կայունություն չի կարող լինել»,- ասել է Մակրոնը։ «Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ դուք այդպես ակտիվորեն մասնակցեք»,- ասել է նա՝ նկատի ունենալով այն գումարներն ու օգնությունը, որն ԱՄՆ-ն արդեն տրամադրել է Ուկրաինային։
News.am