2022-12-02 12:02
Լրատվական գործակալություններ
Եռագույնը, ծաղիկներ, զինվորականներ. Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է։ Օրվա առթիվ Բաղրամյանի արձանի մոտ ծաղիկներ են խոնարհել վետերաններ, զինվորականներ, մտավորականներ։
Խորհրդային ականավոր զորահրամանատարներից մեկը՝ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը, որը փառքի է արժանացել իր փայլուն հաղթանակներով, ծնվել է 1897 թ․-ի դեկտեմբերի 2-ին։
Մեծ զորավարի ճակատագիրն առանձնահատուկ է. ամբողջ պատերազմի ընթացքում նա ոչ մի անգամ չի վիրավորվել, բայց նրա կյանքը բազմաթիվ անգամներ է մազից կախված եղել։
Sputnik Արմենիա