2022-12-03 15:17
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու համար խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու համար ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյան
Հարցին, թե ինչ պատճառ և պահանջ են առաջ բերում ադրբեջանցիները, Ավանեսյանը նշեց, որ այդ մասով մեկնաբանություն տալ դեռ չի կարող. «Երբ իրավիճակը հանգուցալուծվի, այդ ժամանակ կկարողանանք խոսել պատճառների մասին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: