ԱԱԾ․ Հայկական կողմը 10 զոհի ոսկորներ ու 2 քարտեզ է փոխանցել Ադրբեջանին

Հայկական կողմը ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ ու 2 քարտեզ է փոխանցել ադրբեջանական կողմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Քարտեզներում նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրերը»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ ԱԱԾ–ի` ոսկորներն ու քարտեզները փոխանցվել են դեկտեմբերի 1-ին։

2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհի ոսկորներ և 5 քարտեզ։

Sputnik Արմենիա